Այս տարի Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

վերելակ

Այս տարի Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Անկախությունից ի վեր վերելակների փոխարինում գրեթե չէր իրականացվել։ Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։

Այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են»,- գրել է նա։

--00--ԱԹ