Ողբերգական ավտովթար Արագածոտնում. Opel-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

վթար

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 23։30-ի սահմաններում Գեղաձոր գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մուրադ Ղանդիլյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Մ. Ղանդիլյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ նրա համագյուղացի, 40-ամյա Ռեգինե Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորը մահացածի կինն է։

--00--ԱԹ