Թուրքական ընդդիմադիր լրատվակայքի գլխավոր խմբագիրը ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

թուրք

Թուրքիայի ընդդիմադիր «OdaTv» լրատվակայքի գլխավոր տնօրեն Բարըշ Փեհլիվանը 6 ամիս ազատազրկումից հետո ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Վերջինս բանտարկվել էր Թուրքիայի հետախուզական ծառայության՝ Լիբիայում զոհված աշխատակցին մատնելու մեղադրանքով։

Անդրադառնալով իր դեմ հարուցված դատական գործընթացին՝ Փեհլիվանն ասել է․

«Այս դատական գործում հանցանք չկա։ Այստեղ միայն մեզ պատժելու ցանկություն կա՝ լրագրողական գործունեության պատճառով»։

Փեհլիվանը հայտնել է, որ 187 օր մեկուսացումից հետո կրկին հանդիպում է գործընկերների ու մտերիմների հետ։

«Բայց Թուրքիայում պետք է խոսել ոչ թե հանդիպումների, այլ բաժանումների մասին։ Ինչո՞ւ են մարդկանց բաժանում իրենց ընտանիքներից, սիրելիներից, իրենց սեփական կյանքից ու բանտերը նետում․ ահա այս մասին պետք է մտածենք»,- ասել է նա։

--00--ԱԹ