Հայտնի է, թե Ռուսաստանն ուր է ուղարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ «Спутник V» պատվաստանյութի առաջին փորձնական խմբաքանական ուղարկել է շրջաններ։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է առողջապահության նախարարությունը։

«Փորձնական ծրագրի շրջանակում պատվաստանյութի առաջին խմբաքանակը ուղարկվել է ՌԴ սուբյեկտներ։ Այն առաջին հերթին ստանալու են ռիսկային խմբերում գտնվող մարդիկ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանն օգոստոսի 11-ին  աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստացել է «Спутник V» անվանումը։

-- 00—ՄՀ