Արցախում արտակարգ իրավիճակի երկարաձգումն ուսումնական գործընթացի վերսկսմանը չի խոչընդոտի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Արցախ դպրոց

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Սիրելի՛ ծնողներ, աշակերտներ, ուսանողներ ու ուսուցիչներ,

հայտնում ենք, որ հանրապետությունում արտակարգ իրավիճակի երկարաձգումը չի խոչընդոտելու ուսումնական գործընթացի վերսկսմանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հանրակրթական ուսումնական հաստատություններում/ մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնարաններ/ ուսումնական գործընթացն՝ առկա ձևաչափով, մեկնարկելու է ս.թ. սեպտեմբերի 14-ից: Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է ԱՀ ԿԳՄՆ, ԱՀ ԱՆ և ԱՀ պարետատան կողմից մշակված ու հաստատված ուղեցույցի համաձայն: Ուղեցույցը տրամադրվել է բոլոր ուսումնական հաստատություններին:

Առողջություն բոլորիս»:

--00--ԱԹ