Անհամբեր սպասում ենք ԲՀԿ-ի հուժկու, բազմամիլիոնանոց հավաքին, աշխարհն է սպասում. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ իր թիմակցի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունից հետո չի խոսել նրա հետ: «Իհարկե լավ կլիներ, որ Ջուլֆալակյանը չհրաժարվեր մանդատից»,- 24News-ի հետ զրույցում ասաց նա:

Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացից՝ «Իմ քայլի» պատգամավորը նշեց. «Այդ քայլով ԼՀԿ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ սեփական օրակարգ ձևավորել այդպես էլ չի սովորում կամ չի կարողանում: ԼՀԿ-ն հետևում է արտախորհրդարանական, տեղ-տեղ էլ մարգինալ ուժերի օրակարգին, բայց դա պատվաբեր չէ իրենց համար»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի»՝ առաջիկայում անցկացնելիք հանրահավաքին, ապա Ռուբինյանն ընդգծում է. «Անհամբեր սպասում եմ ԲՀԿ-ի հուժկու, բազմամիլիոնանոց հավաքին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ