Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարար Մանուել Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Այսօր «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները՝ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ, հերթական բողոքի ակցիան էին իրականացնում: Վերջիններս հավաքվել էին Կառավարության շենքի առջև, որտեղից շարժվեցին դեպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն:

Նրանց պահանջը նույնն էր՝ փակել վաշխառու կազմակերպությունները: Ինչպես հայտնում է 24News-ի լրագրողն ակցիայի վայրից, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարար Մանուել Մանուկյանին:

--00--ԱԹ