Ջուլֆալակյանի մանդատը դնելու մասին ֆրակցիան տեղյակ չի եղել, բայց դա մտահոգիչ չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ցավում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ջուլֆալակյանի մանդատը դնելու մասին խմբակցությունը տեղյակ չի եղել, բայց դա առանձնապես մտահոգիչ հանգամանք չէ:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին մի խումբ մարդկանց հայտարարությանը և «Լուսավոր Հայաստանի»՝ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացին, ապա Հակոբյանն ընդգծում է. «ԼՀԿ-ն դրսի օրակարգն է բերում ԱԺ ու պահանջում Հարությունյանի հրաժարականը, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հիմք չկա, դա կեղծ օրակարգ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 --0--ԿԿ