Դյուցազնագրքի 5-ամյա հերոս Դավիթն ուզում է փրկարար դառնալ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դյուցազնավեպի Դավթի անունը կրող տղան մերօրյա Դյուցազնագրքի հերոս է: Նրա մասին է ԱԻՆ պատրաստած տեսանյութը: ԱԻՆ ՓԾ թիվ 6 ՀՓՋ-ի 4-րդ դասակի վարորդ, սերժանտ Յուրիկ Պետրոսյանի 5-ամյա որդին 3 ռեկորդի հեղինակ է: Տղայի ուժը հայրն է բացահայտել ու սկսել մարզել նրան դեռ 2 տարի առաջվանից:

Երեխան իր վերջին ռեկորդը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Դավիթն իր մասին շատ չի պատմում, բայց տեսախցիկի առաջ անկեղծանում է. ուզում է փրկարար դառնալ:

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԱԹ