ՀՖՖ-ն ներկայացրել է Էստոնիայի հետ հանդիպմանն ամենաշատը վազած ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News                 

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Էստոնիա խաղում  հավաքականի կազմում առավել  շատ վազած ֆուտբոլիստների անունները:

Բոլորից շատ վազել է Տիգրան Բարսեղյանը՝ 11503 մ: Երկրորդը Ալեքսանդր Կարապետյանն է: Նա վազել է 11223 մ:

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում  երկրպագուներին առաջարկել է գուշակել, թե ով է երրորդ տեղում:

-- 00—ՄՀ