Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում. Գախարիա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News   

Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է սկսվում: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ նա հայտարարել է կառավարության այսօրվա նիստին: 

Վարչապետի խոսքով՝ չնայած դրան, խուճապի հիմքեր չկան և համաճարակային իրավիճակը  ամբողջությամբ վերահսկվում է:

«Այսօրվա վարակի 57 և երեկվա 44 նոր դեպքերը խոսում են այն մասին, որ երկրում համաճարակային իրավիճակը աստիճանաբար փոխվում է: Մենք կանխատեսում էինք երկրորդ ալիքը, և գործընթացը փաստացի, սկսվում է: Կարևոր է, որ խուճապի ոչ մի առիթ չունենք և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է: Համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը կարող էր 150 PCR թեստ անել, իսկ այսօրվա դրությամբ 6000-7000, շուտով հնարավոր կլինի օրական 10 000 թեստ անել»,- հայտարարել է Գախարիան:                                

-- 00—ՄՀ