Ակնաշեն գյուղի անասնագոմերից մեկի տանիքում այրվել է 350 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

անասնակեր

Սեպտեմբերի 9-ին՝ժամը 20:27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակնաշեն գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 22։18-ին: Անասնագոմի տանիքում (50 քմ) այրվել է 350 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը մոտ 250 հակ անասնակերի վրա։

--00—ԼՄ