Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի n 903-ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) N 1 հավելվածից հանել «չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)» բառերը.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Կ. Զադոյան – «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)

Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական
կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ղահրամանյան – «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության
համահիմնադիր (համաձայնությամբ)»»,-ասված է որոշման մեջ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս