Երևանում կայֆեր-կայծեր են, մարդիկ չեն գիտակցում, որ Նախիջևանից ստեղ մի թիզ ա հրթիռի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

«Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը կարծում է, որ աշխարհազորին կմիանան սահմանամերձ գյուղերի ապրողները, սակայն քաղաքի բնակիչները շահագրգռվածություն չեն ունենա, քանի որ խաղաղ պայմաններում վարժանքների համար վարձատրություն չի լինելու։

«Ես չեմ կարծում, որ աշխարհազորի անդամները պետք է վարձատրվեն, բայց միևնույն ժամանակ էդ մարդկանց կամավորագրելը շա՜տ զոռ ա լինելու, ու էդ 100․000 թիվն, իմ համար, խիստ կասկածելի ա։ Ավելի շուտ աշխարհազորում կլինեն երկրապահի անդամները կամ նմանատիպ մտածելակերպ ունեցող տարեց մարդիկ, ովքեր պատերազմին մասնակցել են ու հայրենասիրության ոգի ունեցող երիտասարդները»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վարտանովը։

Անդրադառնալով ժամկետային զինծառայողների և աշխարհազորի անդամների գործառույթների տարբերությանը՝ նա նշեց, որ ժամկետային զինծառայողի խնդիրները լուծվում են պետության կողմից, իսկ աշխարհազորի դեպքում պետությունը պատասխանատու է նրա համար միայն իր պարտականությունները կամավոր կերպով կատարելիս։

«Զինծառայողը գրեթե միշտ զենքով է, եթե զենքն իր կողքին չէ, ապա զինանոցում է, սակայն աշխարհազորի դեպքում ընտրել են անատամ տարբերակը, այսինքն՝ աշխարհազորի անդամը զենք չի ունենա կողքին։ Ես համոզված եմ, որ այս հարցը լուրջ քննարկման առիթ է և պետք է մտածել՝ ինչպես արվի, որ զենքն աշխարհազորի անդամի կողքին լինի»,-ասաց Վարտանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ