Այո՛, հեղափոխություն արեցինք, որ ԲՀԿ-ն այսօր հանգիստ հանրահավաք անի․ Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

«Մենք հենց դրա համար ենք հեղափոխություն արել, որ ով ուզենա, երբ ուզենա, իրացնի ազատ հանրահավաքներ, երթեր, ցույցեր անելու իր իրավունքը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«ԲՀԿ-ի հանրահավաքը ինձ միայն հաճույք կարող է պատճառել, որ մեր երկրում հաստատվել են ժողովրդավարական կարգեր, և տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք, ի դեպ, ինչքան բազմամարդ, այնքան լավ»,- նշել է Եղոյանը:

Բանախոսի պնդմամբ, ի վերջո, այդպիսի զարգացումները պետք են նաև իրենց՝ որպես իշխանություն, քաղաքական վիճակին հետևելու, ձեռքը քաղաքական զարկերակին պահելու համար։ Եղոյանն անդրադարձել է նաև ՌԴ մեկնել ցանկացողների բողոքին, Եվրամիության հետ տարվող աշխատանքներին, խոսել առողջապահական վիճակից, ինչպես նաև ներքաղաքական կարևոր այլ հարցերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս