Վաղարշապատի արտադրամասերում հայտնաբերվել է մոտ 195 խմ ապօրինի տախտակ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարում են ոչ միայն անտառամերձ բնակավայրերի ոստիկանները: Արդյունավետ հակազդման համար հարկավոր է վերահսկել փայտից պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթան:

Հանրապետության բոլոր տարածքներում էլ կան փայտամշակման արտադրամասեր, որտեղ կարող է օգտագործվել ապօրինի ձեռք բերված փայտանյութ: Ոստիկանության Վաղարշապատի ոստիկանները ստացել էին հենց նման բնույթի տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 4-ին` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա մյուս բաժինների հետ համատեղ:
Իրավապահներն այցելեցին Արմավիրի մարզի Բաղրամյան, Առատաշեն, Արտիմետ և Փարաքար գյուղերում գործող վեց արտադրամաս: Ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 195 խորանարդ մետր տախտակներ, որոնց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

-- 00—ՄՀ