Մուշում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

երկրաշարժ

Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։47-ին երկրաշարժ  է գրանցվել։

4․1 մագնիուդ ուժգնությամբ ստոորերկրյա ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում՝ Վանում և Բիթլիսում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․6 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է  Ermenihaber-ը։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։

Հայտնի է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։23-ին 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Վանի նահանգում։

-- 00—ՄՀ