Հայաստանի անտառները՝ ապագա սերունդների համար. ի՞նչ խնդիրներ ու անելիքներ կան. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Հայաստանի Հանրապետությունում անտառվերականգնման և անտառպահպանման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը համարվում է երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել, որ Հայաստանում անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 11 տոկոսը։

«Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսավարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։ Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից են»,- նշել է Պետրոսյանը։

Նա ընդգծել է, որ անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ոլորտում արվող քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն։

--00—ԼՄ