Բոյկոտ. «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն այլևս չեն մասնակցի դատական նիստերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ վերջիններս հայտարարել են, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերի, քանի որ դրանք անիմաստ գործընթաց են համարում:

«Մենք իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն ենք նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Ըստ նրա՝ դատական նիստերը վերածվել են ժամավաճառության և ՀՔԾ-ի կատարած աշխատանքը ևս ձախողվում է:

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ ֆարսին: Իշխանություններն  անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից», - հայտարարել է փաստաբանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ  ասել է՝ չեն ցանկանում դատավարությունը վերածվի տաֆտալոգիայի:

Հիշեցնենք, «Մարտի 1»-ի գործով դատական հերթական նիստը կլինի սեպտեմբերի 8-ին:

--00—ԼՄ