Արագածոտնում Mercedes-ը բախվել է արգելապատնեշին, հայտնվել դաշտում. կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

վթար

Սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արտենի-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջակողմյան հատված և հայտնվել դաշտում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչ, 35-ամյա Արևիկ Մ.-ն, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 60-ամյա Վերա Մ.-ն, 5-ամյա Սամվել Մ.-ն և 86-ամյա Մարմար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն: 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Մարմար Մ.-ն մահացել է:

-- 00—ՄՀ