Հրդեհ՝ Տավրոս գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:29-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավրոս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ), մոտ 200 հակ անասնակեր և 0․5 խմ վառելափայտ։

--00—ԼՄ