Կաշառք տալու փորձին հանցակցելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ձերբ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին Հակոբյան փողոցից բերման են ենթարկել 58-ամյա Թերեզա Ս.-ին, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Թերեզա Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

--00—ԼՄ