Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «ադաթներով և ավանդույթներով հարուստ» Գյումրի քաղաքի օրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհավորում եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ՝ ադաթներով և ավանդույթներով հարուստ Գյումրի քաղաքի օրը:

Թող «Չեմպիոնների քաղաք» տիտղոսը դեռ շատ դարեր զարդարի Գյումրի քաղաքի անունը և թող Վարպետաց քաղաքի երկինքը միշտ խաղաղ լինի»:

--00--ԱԹ