Ռուսաստանում կորոնավիրուսի 5205 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5205 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Մահացել է 110 մարդ․ ամբողջ ընթացքում մահվան 17 759 դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 5379 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 838 126 մարդ։

Համավարակի ողջ ընթացքում գրանցվել է 1 020 310 դեպք։

-- 00—ՄՀ