Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից․ Երևանի փոխքաղաքապետը շնորհավորել է Գյումրիի օրը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

վիրաբյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր քաղաքիս օրն է, այստեղ ծնված, ապրող ու այն սիրող մարդկանց օրն է: Գյումրին ուժեղ անհատների քաղաք է, որոնց շնորհիվ էլ այն առանձնանում է բոլորից: Գյումրեցին իր քաղաքի պես է՝ սրտաբաց, հյուրասեր, ազնիվ ու բնավորություն ունեցող տեսակով: Մեր քաղաքի պես մենք էլ երբեք չենք հուսահատվում: Այո, անասելի ցավն ու կորուստը մերն են ու այն չես ջնջի, բայց մերն են նաև պայքարն ու հզոր հաղթանակը: Իմ Գյումրի, գլուխդ բարձր, դու իմ միակ հայրաքաղաք:

Հ.Գ. Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից»: 

-- 00—ՄՀ