Արա Ֆիդանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նոր ղեկավարին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Քրեյգ Գոլդշտեյնին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Շնորհավորելով պարոն Գոլդշտեյնին նշանակման կապակցությամբ՝ Արա Ֆիդանյանը հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ:

Նա հատկապես կարևորեց դեսպանության աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

Քրեյգ Գոլդշտեյնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին շնորհավորեց Արա Ֆիդանյանին՝ նշանակման կապակցությամբ և ընդգծեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ:

Հանդիպման ընթացքում խոսվեց դեսպանության անվտանգության աշխատակիցների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների առավել սերտ փոխգործակցության կազմակերպման մասին, նաև քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

--00--ԱԹ