Գլխավոր շտաբից հետևել են հրամանատարաշտաբային զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

ՊՆ

 

2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:

Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել  համապատասխան հրահանգներ։

-- 00—ՄՀ