ԱՀԿ-ն մինչև 2021 թ. կեսերը կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստում չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստում չի ակնկալում մինչև 2021 թ. : ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է.

«Եթե խոսենք իրատեսական ժամկետների մասին, ապա մենք մինչև հաջորդ տարվա կեսերը չենք ակնկալում զանգվածային պատվաստում: «Թեկնածու-պատվաստանյութերի» նկատելի մասը փորձարկումների երրորդ փուլում են: Մենք գիտենք, որ դրանցից առնվազն 6-9-ը արդեն փորձարկումների բավական երկար ուղի են անցել»:

--00--ԱԹ