Ինչ քշել են քշել նախկինում, «ռեյսավիկ» են եղել տնաշենները. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Արայիկ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, անդրադառնալով նախարարության կողմից նախկինում բենզինի օգտագործմանը:

«Տեխնիկական փաստ. 2019-ից այնքան խնայված բենզին կա, որ մեր նախարարությունն այս տարի բենզինին հատկացված ամբողջ գումարից չի ծախսելու գեթ մեկ լումա (ավելի քան 10 տոննա կարող էինք գնել), ու մյուս տարվա մի հատվածում էլ դեռ վառելիք կունենանք:

Ինչ քշել են քշել նախկինում, «ռեյսավիկ» են եղել տնաշենները»։

--00—ԼՄ