«Ակտեր ջրող» գայիշնիկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը մինչև հեղափոխությունն իր ողջ գիտակից կյանքի ընթացքում աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում, պարզվում է՝  իր առօրյա գործառույթներից բացի այլ կարևոր ու ավելի պատասխանատու գործառույթ է ունեցել նախկին «հանցագործ ու կոռումպացված ռեժիմի» օրոք:

24News-ի աղբյուրների համաձայն, իմքայլական պատգամավորը, երբ զբաղեցնում էր Հանրապետության ՃՈ պետի տեղակալի պաշտոնը, զբաղվել է նաև հայտնիների «ակտերը ջրելու» խիստ կարևոր առաքելությամբ: Մեր զրուցակիցներից մեկը, որն այդ ժամանակ Խաչատրյանի հետ աշխատել է ՃՈ համակարգում, պատմեց, թե ինչպես էր անձամբ գործող պատգամավորը կարգավորում, որպեսզի քաղաքական գործիչների, լրագրողների, շոուբիզնեսի ներկայացուցիչների մեքենաների վրա գրված տուգանքներն ինչ-որ հրաշքով անհետանան, իհարկե, անմիջական ղեկավարության գիտությամբ:

«Եթե տեսնեք, թե ժամանակին ինչպես էր Խաչատրյանը դիմավորում տարատեսակ իշխանավորների ու զբաղվում նրանց հարցերի լուծմամբ, իր հիմիկվա քաղաքական հայտարարությունների վրա ուղղակի կծիծաղեք», - նշեց մեր զրուցակիցը: