Կյանքը փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի․ Աշոտյանը՝ պատգամավորին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

Արմեն Աշոտյան

Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատգրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում: Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա, իր որոշ այլ գործընկերների նման, նորմալ խոսք չի հասկանում:

Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի:

Հայոյանքի իրական բրենդերի պակաս նշյալ նորահայտ Հաննիբալի շրջապատում չկա՝ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող մի այգու գիշերային այցելուները, իսկ մյուս այգու ծառերն ու տեսախցիկները, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը վկա:

Վերջում նորից կհիշեցնեմ նրան և իր նմաններին՝ Ne sutor supra crepidam judicet (կոշկակարը կոշիկից վեր դատողություններ չի անի)»,- գրել է նա։ 

-- 00—ՄՀ