Վարչապետի առանձնատան ՊՈԱԿ-ի հետ կապված չարաշահման ռիսկեր կային. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

Վարչապետի առանձնատան ՊՈԱԿ-ի հետ կապված կային որոշակի չարաշահման ռիսկեր: Այդ տեղեկատվությունը ստանալուն պես վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դիմել է ՊՎԾ, որ ստուգումներ իրականացնեն տվյալ ՊՈԱԿ-ում, նշված ռիսկերի առկայության պարագայում նախաձեռնեն գործողություն, մասնավորապես՝ ընթացք տան, դիմեն իրավապահներին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Աղաջանյանը՝ մանրամասնելով, որ ռիսկերը կապված են եղել անարդյունավետ ծախսերի հետ:

--00--ԱԹ