Աշխարհում վարակակիրների թիվը հատեց 26,1 միլիոնը, մահացել է ավելի քան 867 հազար մարղ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 3-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 26,183,883 է, որից 867,362-ը մահացել է, 18,447,826-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,808,081 է, որից 60,614 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,290,737 վարակման դեպք, որից 189,964-ը մահացել է, 3,547,032-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,553,741 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,001,422 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 3,853,406 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,005,000 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ