Չեմ բացառում, որ առաջիկա հանրահավաքին հարթակում ՀՅԴ-ն ու «Հայրենիքն» էլ կլինեն. Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հռետորական հարցով դիմում է իշխանական իր գործընկերներին՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են մեզնից շատ խոսում առաջիկա հանրահավաքի մասին, որի մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ԲՀԿ-ն հետքայլ անելու որևէ տրամադրություն չունի: «Մարդկանց սոցիալական վիճակը չի փոխվել, ի՞նչ հետքայլի մասին է խոսքը»,- նշեց նա:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկա հանրահավաքի ժամանակ հարթակում նաև ՀՅԴ ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներին տեսնենք, արձագանքեց՝ չի բացառում:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ