Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու քրգործի քննությունը կվերսկսվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դավիթ

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ դատավոր Ա. Մաթևոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ. Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ:

Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

--00—ԼՄ