Կասեցվել է միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբերն այսօր Աշտարակ քաղաքում 24 ժամով արգելել են միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն:

Նախորդիվ իրականացված մշտադիտարկումների ժամանակ այստեղ արձանագվել էին պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ:

Մասնավորապես՝ խախտվել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման ընթացակարգերը, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, եղել են դիմակ չկրելու դեպքեր։

Այսօր միաժամանակ Արմավիր, Աշտարակ և Մասիս քաղաքներում շարունավել են նաև վերահսկողական աշխատանքները: Դիտարկվել են կապի օպերատորների գրասենյակներ, բանկերի մասնաճյուղեր, գեղեցկության սրահներ, ատամնաբուժարաններ։

Տեսչական մարմնի մասնագետների կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն։

--00--ԱԹ