«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

հասարակական

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պռոշյան կոնյակի գործարան»-ի սեփականատեր Արմեն Գասպարյանը։

«Մահացել է նաև զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը»,-նշեց Արմեն Գասպարյանը։
Անդրադառնալով պայթյունից տուժած անձանց՝ նա նշեց, որ տեղափոխվել են Երևան Այրվածքաբանության կենտրոն։ Նշեց, որ միջին աստիճանի այրվածքներ են։

Գործարանն այս պահին չի գործում. «Հոսանքազրկել ենք գործարանը։ Խաղողը կանգնած է, մթերում էր գնում, հիմա ամեն ինչ կանգնեցրել ենք, խաղողն էլ տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ։ Մթերողներին ասել ենք՝ մյուս մասնաճյուղ տանեն, որ չփչանա»,-ասաց Արմեն Գասպարյանը։

--0--ԿԿ