Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները իրենց զորակցությունն են հայտնում Մալաքյան եղբայրներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

ю

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրներին իրենց զորակցություններն են հայտնում հայ բազում ֆուտբոլիստներ, որոնց թվում են Էդգար Մանուչարյանը, Վահան Բիչախչյանը, Աղվան Դավոյանը, Դավիթ Մանոյանը և այլ ֆուտբոլիստներ՝ սոց. ցանցերի իրենց էջերում տեղադրելով նույն տեքստը.

«Իմ զորակցությունն եմ հայտնում Գոռ և Էդգար Մալաքյաններին, որոնք ձերբակալվել են օգոստոսի 30-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը, այլ ոչ թե դրվագներ: Ցավալի է, որ ներկայումս միջադեպը ներկայացվում է միակողմանի’ խախտելով ֆուտբոլիստների անմեղության կանխավարկածը»,-գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մալաքյանները կասկածվում են նախօրեին Կասկադի տարածքում խուլիգանություն կատարելու եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

--00--ԱՀ