Ամեն ինչում սեռական ակտ ու սեռականություն է, ինչու եք էդքան ֆիքսվել էդ սեռականի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Վտանգն այն է, որ այդ նույնասեռականների միությունը հավասարեցնում են ընտանիք կոնցեպտին, և երբ վերլուծում ես, ստացվում է որ միասեռականներին արտոնություն է տրվում համապատասխան կոնվենցիայով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Փաստաբանների պալատի նախագահ, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը:

«Մենք ասում ենք՝ ինչու եք հատուկ ֆիքսվել այդ սեռականության վրա, ամեն ինչի մեջ սեռական, սեռական ակտ է, որտեղ պտտվում ենք սեռականություն է, երեխային սեռական ակտ սովորեցնենք, երկու տղամարդ՝ մեջները սեռական ակտ կա, ուրեմն իրենք պետք է պաշտպանվեն։ Հարգելինե՛րս, չի՛ կարելի այսպես»,- նշել է փաստաբանը:

«Մենք մեր նախաձեռնությամբ առաջիկայում ստորագրահավաք ենք կազմակերպելու, որքան շատ, այնքան լավ բնականաբար, և ներկայացնենք ԱԺ կամ կառավարությանը։ Ի վերջո, վերջնական որոշողը հասարակությունն է»,- ասել է Զոհրաբյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող մի շարք կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ