Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

հասարակական

Ոստիկանության Գուգարքի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 23.30-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Մեքենայում գտնվող տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իր ծանոթինն է, իսկ ինքը փորձում է նորոգել նրա մեքենան:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության Գուգարքի բաժին ներկայացած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցի գործադրմամբ հատել է հաճարենու ճյուղեր:
Նախապատրաստվում են նյութեր:

--0--ԿԿ