ՇՄ նախարարությունը Սևանի հիմնախնդիրների վերաբերյալ նոր օրենք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

Սևան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը: Շրջակա միջավայրի նախարարությունից մանրամասնում են, որ այդ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2020թ. նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Բանն այն է, որ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

Ներկայումս  առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:

Օրենքներում ամրագրված են Սևանի լճային էկոհամակարգի կայունության, ջրի դրական հաշվեկշռի ապահովման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման դրույթները, որոնց կատարման անհրաժեշտ պայմաններից է` լճի մակարդակի բարձրացումն  առնվազն 6 մետրով: Լճից բաց թողնված ջրի քանակը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  համապատասխան որոշումով և համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանվել է մինչև  170.0 մլն.խ.մետր չափաքանակը:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2021թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:
Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

Ներկայումս առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:

Օրենքներում ամրագրված են Սևանի լճային էկոհամակարգի կայունության, ջրի դրական հաշվեկշռի ապահովման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման դրույթները, որոնց կատարման անհրաժեշտ պայմաններից է` լճի մակարդակի բարձրացումն առնվազն 6 մետրով: Լճից բաց թողնված ջրի քանակը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումով և համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանվել է մինչև 170.0 մլն.խ.մետր չափաքանակը:

Միաժամանակ տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքերում կառավարությունը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

Ներկայումս (05.08.2020թ. դրությամբ) Սևանա լճի մակարդակը 1900.75 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Միաժամանակ ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները չեն գործում:

Սևանա լճի ձկնաշխարհն աչքի է ընկել ինքնատիպությամբ: Սակայն լճի մակարդակի իջեցումը, կենսապաշարների գերօգտագործումը և դրանց կանոնավոր մոնիթորինգի բացակայությունը նպաստեցին լճի կենսաբազմազանության փոփոխմանը, ձկնապաշարների կտրուկ անկմանը` էնդեմիկ ձկնատեսակների, հատկապես Սևանի իշխանի ենթատեսակների անհետացմանը և սիգ ձկնատեսակի արդյունագործական ծավալների նվազեցմանը: Հայաստանի Կարմիր գրքի /2010թ./ մեջ են գրանցվել Սևանի իշխանը, Սևանի կողակը և Սևանի բեղլուն: Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետևանքով լճային էկոհամակարգում տեղի է ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում և ճահճացմանը հանգեցնող գործընթացների արագացում, ինչը ևս բացասաբար է անդրադառնում Սևանի ջրային էկոհամակարգի վրա: Ներկայումս հիմնական խնդիրը լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումն է մինչև կայուն ու կենսունակ աստիճանը: 

-- 00—ՄՀ