Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ճանապարհ

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասում հենապատի կառուցման և իրականացվող հանույթի ընթացքում պարզվել է‚ որ գրունտներն անկայուն են և վտանգավոր բեռնատար մեքենաների երթևեկի համար։ Ուստի մինչև սեպտեմբերի 6-ը՝ մինչև հենապատի կառուցումն ու լիցքը‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։ Այս մասին հաղորդում են ՏԿԵ նախարարությունից։

Բեռնատարների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով։

Պատճառվող անհանգստության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը։

--00—ԼՄ