ՀՔԾ-ում Վաչագան Ղազարյանին առնչվող նոր քրեական գործ է քննվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Վաչագան Ղազարյան

Հատուկ քննչական ծառայությունում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին առնչվող նոր քրեական գործ է քննվում: Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի՝ վատնման հատկանիշներով:

--00--ԱԹ