Արոնյանը, Դանիելյանն ու Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

շախմատ

Շախմատի միջազգային ֆեդերացիային քննադատել են շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը և Գաբրիել Սարգսյանը:

Արոնյանը թվիթերյան իր էջում գրել է․

 «Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները․ 1984 ( նկատի ունենալով Ջորջ Օրուելի ստեղծագործությունը)»։

Դանիելայնը թվիթերյան գրառման մեջ նշել է․

«ՖԻԴԵ-ում իսկապես կարծո՞ւմ են, որ իրենք ամենախելացին են, իսկ մյուսները ապուշ են։

Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»։

Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով հայ շախմատիստը չէր արել իր քայլը:  Բողոքարկումը չընդունելուց հետո  Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադային:

-- 00—ՄՀ