Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1487 դեպք: Ապաքինվել է 19 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1240:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5524 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 221-ը:

-- 00—ՄՀ