Վերջին 1 օրում Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 10314 փորձանմուշի հետազոտություն:

--00—ԼՄ