Հայաստանում կորոնավիրուսի 31 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 72 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  31,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսի  31 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 781 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 72 մարդ, շարունակում  է  բուժվել  4912-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է  37 722 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 2  դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 879  է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  268-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 205 940 քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 490 է: 

--00--ՄՀ