Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Thumbnail

Ընթանում են բանակցություններ ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Կնքվել է նաև 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը  տարիներ շարունակ մեզ չի հաջողվել իրականացնել, սակայն հիմա իրականություն դարձավ»,-տեղեկացրեց նախարար։

Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:

«Ինձ ոգեշնչել է նաև հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»,- նշել է նախարարը։

--00--ԱՀ