Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Nissan-ը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:10-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, ճակատ-ճակատ բախվել են BMW և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Առաքել Վրացյանն ու Արծրուն Ռտոյանը: Վերջիններս քաղաքացիներին հորդորում էին պահպանել սահմանված հեռավորությունը, իսկ մի քանի քաղաքացու էլ նրանք պաշտպանիչ դիմակներ տվեցին, քանի որ նրանք առանց դիմակների էին:

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

--00--ԱՀ