Տեսչական մարմինների ստուգումների ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

խախտում

Պարետի  սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ 2020-ի օգոստոսի 28-ի դրությամբ  կայացվել է 5182  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում:

2020-ի օգոստոսի 28-ի դրությամբ իրականացվել է  74366  ստուգում, որից միայն 596-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության տեսչական մարմին

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

--00--ԱՀ